ՄիջազգայինՔաղաքական

Գազայում Սիոնիստական բանակի բարձրաստիճան սպայ է ոչնչացւել

«ԱԼԻՔ» – Սիոնիստական բանակի 401-րդ տանկային բրիգադի հրամանատար, գնդապետ Էհսան Աքսան ոչնչացւել է Գազայի հատւածի հիւսիսում ընթացող մարտերի ընթացքում: Այս մասին յայտնել են իսրայէլական լրատւամիջոցները:

Սիոնիստական բանակի հրապարակած տեղեկատւութեան համաձայն՝ Ջաբալիայում գործողութիւնների ժամանակ Աքսայի տանկը եւ մէկ այլ տանկ պայթեցւել են։

Նշենք, որ Աքսան Գազայի մարտերի ընթացքում պաղեստինցի մարտիկների միջոցով ոչնչացւած, սիոնիստական բանակի ամենաբարձրաստիճան եւ կարեւոր սպաներից մէկն է:

Նա անցած յունիսին էր ստանձնել սիոնիստական բանակի 401-րդ տանկային բրիգադի հրամանատարութիւնը, որն առանցքային դերակատարութիւն ունի Գազայում ընթացող մարտերում:

Related Articles

Back to top button