ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաղային հերքել է Իրանից ԱՄԷ հրթիռ արձակելու մասին պնդումը

ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ամբողջովին հերքել է Արաբական Միացեալ Էմիրութիւնների այն պնդումը, թէ վերջին օրերին Իրանը հրթիռ է արձակել այդ երկրի ուղղութեամբ։

ԻՌՆԱ-ի համաձայն՝ Բաղային, կասկածելի համարելով Իրանի հասցէին հնչեցւած մեղադրանքները, նշել է, որ նման վարքագիծը հակասում է բարիդրացիութեան սկզբունքին եւ խոչընդոտում տարածաշրջանի երկրների միջեւ վստահութեան ամրապնդման ու իրավիճակի սրման կանխման ուղղութեամբ ընթացող ջանքերին։

 Նա տարածաշրջանի բոլոր կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ Իրանի դէմ անհիմն մեղադրանքներից՝ հաշւի առնելով տարածաշրջանում առկայ բարդ իրավիճակն ու, իր բնորոշմամբ, «կեղծ դրօշի գործողութիւնների» նախադէպերը։

Related Articles

Back to top button