Ասադն իր ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկւա
«ԱԼԻՔ» – Բաշշար Ասադն իր ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկւա: Այս մասին յայտնում է ռուսական «ՌԻԱ նովոստի»-ն։
«Ռուսաստանը, ելնելով հումանիտար սկսզբունքներից, Ասադին եւ նրա ընտանիքի անդամներին ապաստան է տրամադրել»,- յայտնել է գործակալութեան կրեմլեան աղբիւրը։
Աւելի վաղ ռուսական ՏԱՍՍ-ը հաղորդել էր, որ Ասադը մի քանի երկրների է դիմել իրեն ընդունելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել:
Նշենք, որ երէկ՝ միջօրէին Reuters-ը, յղում անելով Սիրիայում իր աղբիւրներին, հաղորդել էր, թէ Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը մեծ հաւանականութեամբ զոհւել է աւիավթարի հետեւանքով։
Համաձայն այդ հրապարակման, Իլ-76 ինքնաթիռը, որով Ասադը, իբր, օդ է բարձրացել Դամասկոսից, սկզբում շարժւել է դէպի Իրաքի հետ սահման, այնուհետեւ թեքւել դէպի հիւսիս-արեւելք՝ դէպի Սիրիայի Միջերկրական ծովի ափ, որտեղ ապրում են կառավարութեանը հաւատարիմ ալաւիները եւ տեղակայւած են ռուս զինւորականների բազաներ, որից յետոյ այն կտրուկ թեքւել է հակառակ ուղղութեամբ եւ անհետացել ռադարներից Հոմսի մերձակայքում, որը վերահսկւում է ահաբեկիչների կողմից։
Ռադարներից անհետանալուց երկու րոպէ առաջ, FlightRadar թռիչքների յետագծման ծառայութեան տւեալների համաձայն՝ ինքնաթիռի թռիչքի բարձրութիւնը եւ արագութիւնը սահուն նւազել են: