ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱԳՆ խօսնակ. «Ձեռնարկւել են անհրաժեշտ միջոցներ Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակիցների անվտանգութիւնն ապահովելու համար»

«ԱԼԻՔ» – ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային յայտնել է, որ ձեռնարկւել են անհրաժեշտ միջոցներ Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակիցների անվտանգութիւնն ապահովելու համար:

Նա տեղեկացրել է, որ դեսպանատան անձնակազմը տարհանւել է տարածքից նախքան անյատ անձանց յարձակումը:

«Իրանի դեսպանութեան ողջ անձնակազմն ապահով է եւ լքել է դեսպանատունը նախքան յարձակումը»,- յայտնել է ԱԳՆ մամլոյ խօսնակը:

Անդրադառնալով Դամասկոսում Իրանի դեսպանատան վրայ յարձակմանը, Էսմայիլ Բաղային դատապարտել է այն՝ ընդծելով. «Դիւանագիտական-հիւպատոսական վայրերի եւ ներկայացուցչութիւնների անվտանգութեան պաշտպանութիւնը միջազգային իրաւունքի եւ յարաբերութիւնների հիմնարար սկզբունքն է, եւ դրա պահպանումը պարտադիր է ցանկացած իրավիճակում»:

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Իրանը կապի մէջ է Սիրիայում տեղի ունեցող զարգացումների ազդեցիկ կողմերի հետ եւ նրանց զգուշացրել է այս հարցի մասին՝ պահանջելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, կանխելու նման յարձակումների կրկնութիւնը:

Related Articles

Back to top button