ՄիջազգայինՔաղաքական
Սիրիայում տիրող քաոսի պայմաններում Իսրայէլի ռազմաօդային ուժերը բազմաթիւ հարւածներ են հասցրել երկրի տարածքին
«ԱԼԻՔ» – Քաոսի պայմաններում իսրայէլական ռազմաօդային ուժերը երէկ՝ դեկտեմբերի 8-ին, բազմաթիւ հարւածներ են հասցրել Սիրիայի տարածքին՝ ոչնչացնելով զէնքը, որը Իսրայէլի մտավախութեամբ, կարող էր ընկնել թշնամական ուժերի ձեռքը: Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Մասնաւորապէս հարւածներ են հասցւել Սուվէյդայի Խալխալայի աւիաբազայի, Դարաայի նահանգում գտնւող մի շարք օբիեկտների եւ Դամասկոսի Մեզզէ աւիաբազայի զինապահեստներին: Կիրակի կէսօրին լրացուցիչ հարւածներ են հասցւել Մեզզէ աւիաբազային՝ մայրաքաղաքի Քաֆր Սուս արւարձանում գտնւող անվտանգութեան գլխաւոր համալիրին, Դամասկոսի Գիտահետազօտական կենտրոնի մասնաճիւղին եւ մայրաքաղաքի կենտրոնական հրապարակին, որտեղ գտնւում են հետախուզութեան եւ մաքսային շտաբները: