Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արտակ Զաքարեան. Ալիեւն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նոյնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երեւանին

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարեանը, անդրադառնալով Հայկական ԱԷԿ-ի ապագային, նշել է, որ կայանի փակման հարցը տարիներ շարունակ բարձրացւել է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, իսկ այժմ Բաքուն, իր գնահատմամբ, այդ պահանջը ներկայացնում է աւելի ինքնավստահ։

Զաքարեանի համոզմամբ՝ Մեծամօրի ԱԷԿ-ի աշխատանքը դադարեցնելը՝ առանց ժամանակին փոխարինող հզօրութիւն ապահովելու, լուրջ ռիսկեր կը ստեղծի Հայաստանի էներգետիկ համակարգի համար։ Նա ընդգծել է, որ գործող էներգաբլոկի շահագործումը նախատեսւում է երկարաձգել մինչեւ 2036 թւականը՝ այդ ընթացքում նոր ատոմային հզօրութեան անցում ապահովելու նպատակով։

Զաքարեանը շեշտել է, որ Հայկական ԱԷԿ-ը ներկայում ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրութեան շուրջ մէկերրորդը, ուստի Հայաստանի համար ատոմային էներգետիկան պէտք է պահպանւի որպէս էներգետիկ անվտանգութեան առանցքային բաղադրիչ։

Related Articles

Back to top button