«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսը երկրի 6 նահանգներում յայտնաբերել եւ ոչնչացրել է Իսրայէլի հետ կապւած ցանց: Այս մասին երէկ՝ երեկոյեան պաշտօնական հաղորդագրութեամբ հանդէս է եկել ԻՅՊԿ-ն:
Հաղորդագրութեան մէջ մասնաւորապէս նշւած է, որ Սիոնիստական ռեժիմի եւ նրա արեւմտեան աջակիցների, յատկապէս ԱՄՆ-ի խայտառակ ձախողումից յետոյ Գազայի եւ Լիբանանի ժողովրդների դէմ չարամիտ նպատակների իրագործման հարցում, այս կեղծ եւ ռասիստական ռեժիմի յանցագործ պարագլուխները, ռազմավարական փակուղային վիճակից դուրս գալու նպատակով, փորձում են ճգնաժամ տարածել Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքում, եւ իրենց օրակարգում են դրել մեր երկրում հակաանվտանգային մի շարք գործողութիւնների իրականացումը, ինչը, սակայն խափանւել է Աստծոյ օգնութեամբ եւ ԻՅՊԿ անվտանգութեան համակարգի անխոնջ աշխատակիցների զգօն գործողութիւնների շնորհիւ:
6 նահանգներում ձերբակալւել են Իսրայէլի կողմից հաւաքագրւած ցանցի 12 անդամ, որոնք ծրագրել էին երկրի անվտանգութեան եւ իրանական ազգի դէմ ուղղւած ահաբեկչական բնոյթի խափանարար գործողութիւններ իրականացնել: