ԻրանՔաղաքական

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը յանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Թաբասի հանքավայրի աղէտը մեղմելու համար

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին ցաւակցելով նախօրէին ածխահանքում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով զոհւած հանքափորների հարազտներին եւ բարեկամներին, պատկան բոլոր մարմիններին յանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել աղէտի հետեւանքները մեղմելու եւ տուժածներին անհրաժեշտ օգնութիւն տրամադրելու համար:

Միեւնոյն ժամանակ, ողբերգական միջադէպի առիթով, կառավարութիւնը եռօրեայ սուգ է յայտարարել:

Յիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ի երեկոյեան, Թաբաս քաղաքի ածխահանքերից մէկում, մեթան գազի արտահոսքի եւ պայթիւնի հետեւանքով զոհւել է 52 հանքափոր:

Պայթիւնը ազդել է հանքավայրի երկու՝ B եւ C բլոկների վրայ: B բլոկում, որտեղ աշխատում էր 47 մարդ, 30-ը զոհւել են, 17-ը՝ վիրաւորւել: C բոլում զոհւել են արգելափակւած բոլոր 22 հանքափորները:

Ածխահանքը, գտնւում է գետնի տակ 250 մետր խորութեան վրայ եւ ունի 700 մետր երկարութիւն։

Related Articles

Back to top button