
Կիրակի՝ օգոստոսի 16-ի առաւօտեան, Շահինշահրի Ս. Վարդանանց եկեղեցում նշւել է Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը՝ Ս. եւ Անմահ Պատարագի մատուցմամբ։
Շահինշահրի հայ համայնքի վարչութեան լրահոսի համաձայն՝ պատարագիչն ու քարոզիչը եղել է Տ. Սահակ քհնյ. Մինասեանը։
Ս. Պատարագի աւարտին կատարւել է Խաղողօրհնէքի կարգը, որից յետոյ օրհնւած խաղողի կապոցները բաժանւել են հաւատացեալների միջեւ։




