ԹեհրանՀամայնք

Հոգեհանգիստ՝ Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցի առիթով

Կիրակի, 7 դեկտեմբեր 2025 թւականին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագից յետոյ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, 1988 թւականին Հայաստանի Սպիտակ քաղաքում աւերիչ եւ աղէտալի երկրաշարժին զոհ գնացած աւելի քան 25 հազար հայորդիների հոգիների խաղաղութեան համար:

Հոգեհանգստեան արարողութեան ընթացքին քահանայ հայրերը եւ բոլոր հաւատացեալները աղօթեցին երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղութեան եւ հայոց աշխարհի ապահովութեան ու անսասանութեան համար։

Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեան նախագահեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը: Կրօնական արարողութեան պատարագիչն էր Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button