ԱտրպատականՀամայնք

Միջմասնաճիւղային խաղերի ջահը վառւեց Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, յուլիսի 21-ին, Թաւրիզի Լի­լա­ւայի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւած կիրակնօրեայ Ս. Պատարագի աւարտին, նախագահութեամբ Ատրպատակա­նի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրի­գոր արք. Չիֆթճեանի, եկեղեցու Ս. Խորանից բոցավառւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի Միջմասնաճիւղային ­խա­ղերի ջահը:

 Եկեղեցական արարողութեան ա­ւարտին, օրւայ պատարագիչ՝ Տ. Մարտիրոս քհնյ. Ղու­կասեանի կողմից ընթերցւած Աւետարանի աւարտին, ա­ռաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ վառւեց ջահը եւ ապա յանձնւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւ­րիզի  մաս­նաճիւղի  բազմամեայ ան­դամ Էդիկ Վիլքիի, որը Սրբազան Հօրը ներկայացւեց Հ.Մ.­Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի նախագահ՝ Նժդիկ Աբրահամեանի միջոցով: Եկեղեցում հաւատաց­եալ­ների շարքում մեծ էր թիւը նաեւ Արա­րատական բազմաթիւ ան­դամ­ների, Թե­մական խորհրդի, ինչպէս նաեւ ազգա­յին իշխանութեան կազմի:

Սրբազան Հայրը իր ողջոյնի խօսքը ուղղեց բոլոր ներկաներին, յատկապէս արարատականներին, որոնք հաւաքական աշխատանքով նախապատրաստւում էին միջմասնաճիւղային սպասւած խաղերին:

Այնուհետեւ, նոր բոցավառւած ջահը փո­խադրւեց «Արարատ»-ի Թաւրիզի մաս­նաճիւղը:

Սրբազան Հայրը նորավառ ջահի խաչակնքումով աւարտեց եկեղեցական արա­րողութիւնը:

Related Articles

Back to top button