ՄիջազգայինՔաղաքական

ՆԱՏՕ-ն կը շարունակի ամրապնդւել Ռուսաստանի սահմանների մօտ

«ԱԼԻՔ» – ՆԱՏՕ-ն կը շարունակի ընդլայնել իր ներկայութիւնն արեւելեան թեւում՝ Ռուսաստանի Դաշնութեան հետ սահմանների մօտ, կաւելացնի հակաօդային պաշտպանութեան համակարգերը, հրետանին, 5-րդ սերնդի կործանիչները: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտարարել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Մարկ Ռիւտեն՝ դաշինքի երկրների պաշտպանութեան նախարարների հետ հանդիպումից յետոյ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

«Դաշնակիցները կտրամադրեն յաւելեալ հակաօդային պաշտպանութեան եւ հրետանային համակարգեր, ժամանակակից ինքնաթիռներ՝ հիմնականում 5-րդ սերնդի F-35-եր»,- ասել է նա։

Նշենք, որ Ռուսաստանը բազմիցս մտահոգութիւն է յայտնել իր արեւմտեան սահմանների մօտ ՆԱՏՕ-ի աննախադէպ ակտիւութեան առնչութեամբ։ Կրեմլն աւելի վաղ յայտարարել էր, որ կարձագանգի «պոտենցիալ վտանգ ներկայացնող գործողութիւններին»։

Related Articles

Back to top button