Պուտին. «Ռուսաստանը կամ ինքնիշխան կը լինի, կամ ընդհանրապէս գոյութիւն չի ունենայ»
Ռուսները պէտք է յիշեն, որ Ռուսաստանի Դաշնութիւնը կա՛մ կը լինի ինքնիշխան իշխանութիւն, կա՛մ ընդհանրապէս գոյութիւն չի ունենայ, սա պէտք է լինի նրանց գլխում եւ սրտում։
Այս մասին յայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելոյթ ունենալով «Եդինայա Ռոսիա» կուսակցութեան 21-րդ համագումարում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք պէտք է յիշենք եւ երբեք չմոռանանք եւ սովորեցնենք մեր երեխաներին. Ռուսաստանը կամ ինքնաբաւ, ինքնիշխան տէրութիւն կը լինի, կամ ընդհանրապէս գոյութիւն չի ունենայ: Սա շատ կարեւոր բան է, որը միշտ պէտք է լինի մեր գլխում եւ սրտում»,- պնդեց Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ դրա համար «մենք ինքներս ենք որոշելու եւ կերտելու մեր ապագան»։
«Սա է ինքնիշխան պետական աշխարհայեացքը, իրական քաղաքացիական համախմբման եւ համատեղ աշխատանքի հիմքը»,- ասաց նա։