ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչին՝ Թրամփի յայտարարութիւններին ի պատասխան. «Խելացի մարդիկ «առաւելագոյն ճնշման» փոխարէն ընտրում են «առաւելագոյն ռացիոնալութիւնը»»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի վերաբերեալ վերջին յայտարարութիւններին ի պատասխան, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին «առաւելագոյն ճնշման» քաղաքականութիւնը ձախողւած է համարել՝ նշելով, որ Խելացի մարդկանց ընտրութիւնը պէտք է լինի «առաւելագոյն ռացիոնալութիւնը», այլ, ոչ թէ «առաւելագոյն ճնշումը»:

«Այն, ինչ կոչւում է «առաւելագոյն ճնշում» ձախողւած փորձ է: Դրա կրկնութիւնը կրկին յանգեցնելու է «առաւելագոյն դիմադրութեան»: Խելացի մարդիկ դրա փոխարէն ընտրում են «առաւելագոյն ռացիոնալութիւնը»:

NPT-ի եւ չտարածման (միջուկային զէնքի-ԽՄԲ.) այլ փաստաթղթերի կողմ լինելուց բացի, Իրանն արդէն յստակեցրել է, որ ոչ մի դէպքում չի ձգտում արտադրել կամ ձեռք բերել միջուկային զէնք:

Գործնական երաշխիքների ձեռքբերումը, որ Իրանը միջուկային զէնքի չի ձգտում, դժւար չէ, պայմանով, որ կոնկրետ երաշխիքներ տրւեն Իրանի դէմ թշնամական գործողութիւնների, այդ թւում՝ տնտեսական ճնշումների եւ պատժամիջոցների արդիւնաւէտ դադրեցման մասին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարը:

Related Articles

Back to top button