Լաւրով. «Հնդկաստանը, Բրազիլիան եւ աֆրիկեան երկրները պէտք է դառնան ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ»
«ԱԼԻՔ» – Այնպիսի երկրները, ինչպիսիք են Հնդկաստանը, Բրազիլիան, նրանց հետ միասին նաեւ Աֆրիկայի ներկայացուցիչները, վաղուց պէտք է մշտական հիմունքներով լինէին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում: Այս մասին յայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը ռուսական «Արգումենտի ի ֆակտի»-ին տւած հարցազրոյցում։
Ըստ նրա՝ դա անհրաժեշտ է համաշխարհային մեծամասնութեան ներկայացուցչականութիւնը եւ ներկայացւածութիւնն ապահովելու համար։
Նշենք, որ նրկայումս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում վետոյի իրաւունք ունեցող մշտական անդամները հինգ երկրներ են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը։
2023 թւականին ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը հանդէս էր եկել ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդլայնման օգտին։ Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ընդլայնման օգտին են արտայայտւել նաեւ Անվտանգութեան քառակողմ երկխօսութեան (QUAD-Աւստրալիա, Հնդկաստան, ԱՄՆ եւ Ճապոնիա) առաջնորդները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն իր հերթին յայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամներ պէտք է դառնան նաեւ Գերմանիան, Ճապոնիան, Հնդկաստանը եւ Բրազիլիան: