Միջազգային

«ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները փորձում են խաթարել Հարաւային Կովկասում կայունացմանը». Լաւրով

ԱՄՆ-ն ու նրա արբանեակները փորձում են խաթարել Ռուսաստանի աջակցութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների իրականացումը։ Այս մասին Մինսկում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից յետոյ կայացած մամուլի ասուլիսում յայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը։ Գրում է News.am-ը:

«Նրանք փորձում են ներխուժել յետխորհրդային տարածքի բոլոր շրջաններ, խանգարել Հարաւային Կովկասում իրավիճակի կայունացման գործընթացին եւ ցանկանում են թոյլ չտալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ռուսաստանի աջակցութեամբ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների իրականացումը»,- ասել է նախարարը։

ԱՄՆ-ն ակտիւ է նաեւ Կենտրոնական Ասիայում, որտեղ Ռուսաստանի դէմ ուղղւած տարբեր ձեւաչափեր են ստեղծւում։

Նրա խօսքով՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցները գտնւում են հսկայական ճնշման տակ, սակայն նրանք հաւատարիմ են մնում ընդհանուր արժէքներին եւ սկզբունքներին, որոնց վրայ հիմնւած են ինտեգրացիոն կառոյցները՝ ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն եւ ՀԱՊԿ-ը։ Նա համոզւած է, որ ռազմավարական առումով արեւմտեան գիծը դատապարտւած է ձախողման:

Related Articles

Back to top button