Լարիջանի. «Ձեւաւորւում է դիմացկուն եւ անկախ Մերձաւոր Արեւելք»
Թրամփի տեսութիւնը ձախողւել է

«ԱԼԻՔ» – Ալի Լարիջանին ուրբաթ՝ յուլիսի 12-ին, նահատակ գեներալ-մայոր Մոհամմադ Սաիդ Իզադիի յիշատակին նւիրւած արարողութեան ժամանակ յայտարարել է. «Պատմութեան ընթացքում ռադիկալիզմը միլիոնաւոր մարդկանց կեանքի գնով յանգեցրել է երկարատեւ պատերազմների: Երկրորդ աշխարհամարտից յետոյ ձեւաւորւել են միջազգային համակարգեր՝ այս մտածողութեան վերարտադրումը կանխելու նպատակով: Այնպիսի համակարգեր, ինչպիսիք են Միաւորւած Ազգերի Կազմակերպութիւնը եւ Անվտանգութեան խորհուրդը, որոնց նպատակն էր կանխել ահաբեկչութիւնն ու սեփական կամքը ուրիշներին պարտադրելը: Սակայն, ինչպէս այսօր տեսնում ենք, այս ինստիտուտները դարձել են ձեռքի խաղալիք»:
Լարիջանին յաւելել է. «Ցաւօք, այսօր մենք ականատես ենք լինում նոյն աւերիչ մտածողութեան վերադարձին, որին հետեւում են Թրամփի եւ Նեթանիահուի նման մարդիկ: Նրանք ասում են, որ բերելու են խաղաղութիւն՝ ուժի միջոցով: Սա նոյն տեսակէտը չէ՞, որն ունեցել են պատմութեան բոլոր արիւնարբու մարդիկ, ասելով՝ «Կամ յանձնւում էք, կամ կռւում մեր դէմ»: Ու կարծում են, որ այսպէս կը կարողանան փոխել Մերձաւոր Արեւելքը»:
Նպատակայարմարութեան խորհրդի անդամը յիշեցնելով պատմութեան դասերը, յաւելել է. «Մոնղոլները, որոնք աւերեցին քաղաքներ եւ այդքան շատ մարդ սպանեցին, այլ բան էին ասաում միթէ… ասում էին եթէ դիմադրութիւն լինի, կը ոչնչացնենք ամէն ինչ։ Հիտլերը եւս ասում էր նոյնը. կամ յանձնւում էք, կամ սպանւում. Նապոլէոնը նոյնպէս։ Ֆաշիստական մտածողութիւն, ինչն այսօր կրկին գլուխ է բարձրացրել միջազգային ասպարէզում»։
«Ժողովուրդները պէտք է արթուն լինեն գիտակցեն, որ նրանք միան աղմկում են եւ չեն կարղ իրականութիւն դարձնել այն: Անկասկած, ձեւաւորւելու է նոր Մերձաւոր Արեւելք՝ այո՛, եւ Աստծոյ կամօք, մեր նահատակների արեան օրհնութեամբ, լինելու է ոչ թէ հեզ ու կախեալ Մերձաւոր Արեւելք, այլեւ չկոտրւող ու ինքնիշխան մի տարածաշրջան»,- իր խօսքը եզրափակել է նա: