ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Մարիա Զախարովա. TRIPP-ը չպէտք է նոր բաժանարար գծեր ստեղծի տարածաշրջանում

«TRIPP-ի իրականացումը չպէտք է խախտի Ռուսաստանի եւ Իրանի շահերը»։
Այս մասին ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Մարիա Զախարովան։
«Մենք կարծում ենք՝ կարեւոր է, որ մեր երկրի եւ Իրանի շահերը չանտեսւեն նախագծի իրականացման ընթացքում: Այս նախագիծը չպէտք է նոր բաժանարար գծեր ստեղծի տարածաշրջանում: Հակառակ դէպքում այս տրանսպորտային եւ լոգիստիկ նախաձեռնութիւնը դատապարտւած կը լինի ձախողման»,- ասել է նա:



