Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Վաշինգտոնեան բանակցութիւններ

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

Սոյն թւականի օգոստոս 8-ին Վաշինգտոնում, կայացած եռակողմ բանակցութիւնները, չեն համապատասխանում, խաղաղութեան համար նախատեսւած, միջազգային օրէնքներին եւ ընկալեալ նորմերին, ինչպէս օրինակ, գերիների փոխանակում եւ ազատում, հակառակորդների կողմից գրաւեալ տարածքների վերադարձ եւ ազատականացում, կողմերի բանակների հայելային կերպով նահանջ, յարձակւող բանակի կողմից առաջացած վնասից հատուցում եւ փախստականների ապահով վերադարձ իրենց բնակավայրեր։

Արդ, քանի դեռ ադրբեջանական զնդաններում ունենք հայ, գերեվարւած եւ պատանդաւորեալ բանակայիներ եւ քաղաքական գործիչներ, քանի դեռ ունենք Ադրբեջանի կողմից գրաւեալ հայկակական տարածքներ, քանի դեռ մեր հողերի մի կարեւոր մասը գտնւում է Ադրբեջանի զինւորների կրունկների ներքոյ, քանի դեռ Ադրբեջանը մեզ պատճառած վնասների համար հատուցում չի կատարել եւ վերջապէս քանի դեռ չի իրականացել Արցախցիների երաշխաւորեալ եւ անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր, հետեւաբար նման անարդար պայմաններում, խաղաղութեան այն էլ մնայուն խաղաղաութեան մասին խօսելը աբսուրդ է եւ ոչ իրականանելի։

Զարմանալի եւ ցաւալին այն որ նման մի եռակողմ գագաթնաժողովը (եթէ լինի այդպէս կոչել) շրջանցել է միջազգային օրէնքներն ու ընկալեալ նորմերն եւ աչքաթող անելով նշեալ դառն իրականութիւնները եւ միակողմանի շահերի հիման վրայ, յաւակնում է որ խաղաղութիւն է հաստատել տարածաշրջանում, իսկ աւելի ու աւելի զարմանալին եւ ցաւալին այն է որ մեր երկրի վարչապետի աթոռն ղբաղեցնողը ոչ միայն աչքաթող է արել եւ չի պաշտպանել մեր ժողովրդի արդար պահանջներն ու շահերը, առանց ազգային սահմանադրութեան իրաւունքի, Սիւնիքի Մարզի  հարաւային մասից ռազմավարական նշանակութեամբ մի տարածք, 99 տարով, «Թրամփի խաղաղութեան եւ բարգաւաճման ուղի» անւամբ, վարձկալութեան է յաձնել ԱՄՆ-ին,

 Սոյն նախաձեռնութիւնը, ճիշտ նման է գաղութատիրական դարաշրջանում թերաճ երկրների մենատէրերին, որոնք իրենց անձնական շահերի եւ դիրքերի պահպանման, վարձկալութեան էին տալիս գաղութատէրերին երկրի զանազան հանքերն ու հաստատութիւնները, թալանի ենթարկելով երկրի հարստութիւնը ու ընդերքը։ Դժբախտաբար այսօր էլ, մեր երկրի իշխանիկները, նման գաղութատիրական ժամանակաշրջանի մենատէրերի, ազգային հարստութիւները, վարձակալութեան են յանձնում այլ պետութեան, Հայաստանը դարձնելով քաղաքական դաւերի թատերաբեմ որն աղետաբեր է լինելու մեր ազգի համար։

Բանակցութեան աւարտին, բանակցող երեք կողմերն էլ ժպտերես կերպով խնդում էին, Թրամփի եւ Ալիեւի հրճւանքը հասկանալի էր քանզի նրանք հասել էին իրենց նպատակներին իսկ վարչապետի աթոռն զբաղեցնողն էլ ցնծում էր, բայց ոչ իր յաջողութեան՝ այլ ձախողութեան քանզի նա, միշտ էլ իր ձախողութիւնները ներկայացրել է որպէս յաջողութիւն եւ ուրախացել դրա համար, այս անգամ էլ ըստ իր վաղեմի սովորութեան, իր պարտութիւնը համարելով յաղթութիւն, հրճւանք է ապրել։

Երեւան
10.8.2025 թ.

 

Related Articles

Back to top button