Հայաստան - Արցախ
Իշխանութիւնները եկեղեցու դէմ նոր սադրանք են կազմակերպում

Իշխանութիւնները եկեղեցու դէմ նոր սադրանք են կազմակերպում, որի կազմակերպիչն իշխանական հայեացքներով աչքի ընկած հոգեւորական Տէր Սահակ քահանայ Գալստեանն է։
Մտադիր են սեպտեմբերի 14-ին Էջմիածնում կազմակերպել Գարեգին Բ-ին գահընկեց անելու պահանջով հանրահաւաք: Կասկած չկայ, որ հանրահաւաքի կազմակերպման գաղափարն իրականում պատկանում է իշխանութիւններին, քանի որ սեպտեմբերին նախ Սրբազան շարժումն է յայտարարել ակտիւացման մասին, իսկ քաղաքական իշխանութիւնների կարծիքով՝ Բագրատ Սրբազանի գործողութիւնները համակարգում է Ամենայն հայոց Վեհափառը։
Եւ երկրորդ․ եկեղեցու վերաօծման հանդիսաւոր միջոցառումն է նախատեսւած, ու հնարաւոր է բողոքի այս ակցիաներով փորձեն եկեղեցու դէմ տրամադրութիւններ գեներացնել, որ լեգիտիմացնեն նաեւ այդ արարողութեանն իրենց չմասնակցելը:
«Հրապարակ»