Հայաստան - ԱրցախՔաղաքական

ԵԱՀԿ ԽՎ մոնիտորինգային առաքելութիւն ուղարկել Բաքու՝ դիտարկելու հայ գերիների դատավարական ֆարսը

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ԵԱՀԿ ԽՎ պատւիրակութեան անդամ Լիլիթ Գալստեանի ելոյթը ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում.

Յարգելի գործընկերներ,

Իմ խորը մտահոգութիւնն եմ փոխանցում Բաքւում գերեվարւած հայ ռազմագերիների, այդ թւում՝ Արցախի ռառմաքաղաքական ղեկավարութեան պատանդառութեան առնչութեամբ։ Նրանք 2023 թ. սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի զոհերն են․ ագրեսիա, որի արդիւնքում 120,000 էթնիկ հայեր բռնի տեղահանութեան ենթարկւեցին։

Մեր բոլորի անհետաձգելի ուշադրութիւնն եւ վերաբերմունքը պէտք է ուղղել 2025-ի յունւարին Բաքւում մեկնարկած դատավարութիւնների ուղղութեամբ, որոնք լրջագոյն հարցականի տակ են դնում արդար դատավարութիւն իրականացնելու Բաքւի կամքը։ Հակառակ այն իրողութեան, որ Ադրբեջանն անդամակցում է Մարդու իրաւունքների Եւրոպական Կոնւենցիային եւ Քաղաքական եւ Քաղաքացիական իրաւունքների Միջազգային խարտիային, ընթացող դատավարութիւնները մի շարք լրջագոյն խախտումներ են արձանագրում։

1.Անառարկելի փաստեր են ի յայտ եկել, որ կալանաւորւածները կտտանքների են ենթարկւում։ Նրանց դատում են որպէս ահաբեկիչների սոսկ հայ լինելու հանգամանքով։

2.Հակառակ բաց դատավարութեան մասին Բաքւի յայտարարութեան՝ միջազգային կազմակերպութիւնների, այդ թւում՝ լրատւամիջոցների մուտքը արգելւած է։

3.Յայտնի հումանիստ Ռուբէն Վարդանեանին, ով երբեք զինւորական կենսագրութիւն չի ունեցել, դատում են ռազմական դատարանում, իսկ նրան ներկայացւող մեղադրանքը մօտենում է 200 տարւայ դատապարտման։ Նրան իր մեղադրանքին ծանօթանալու խիստ սահմանափակ հնարաւորութիւն է տրւել։

Ելնելով այս իրողութիւններից, ես պաշտօնապէս առաջարկում եմ, որպէսզի ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական առաքելութիւն իրականացնի՝ դիտարկելու այս դատավարութիւնները։

Այն կը ծառայի հետեւեալ նպատակներին՝

– Համոզւելու, թէ որքանով է դատավարութիւնը համապատասխանում միջազգային իրաւական չափանիշներին,

– Կապահովի դատական գործընթացների թափանցիկութիւնը,

– Կարտայայտի միջազգային հանրութեան հաւատարմութիւնը Մարդու իրաւունքներին

– Կահազանգի, որ մարդու իրաւունքների ոտնահարումը չի կարող անհետեւանք մնալ

ԵԱՀԿ ԽՎ միջամտութիւնը յստակ ազդանշան կը լինի, որ միջազգային հանրութիւնը չի լռելու, իսկ Ադրբեջանը պիտի հաշւետու լինի իր գործողութիւնների համար»։

Վիեննա, 20.02.2025

Related Articles

Back to top button