Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի ունեցւածքը բռնագրաւելու փորձերը

«ԱԼԻՔ» – Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղէմի իշխանութիւնների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ունեցւածքը բռնագրաւելու փորձերը։
«Մենք դատապարտում ենք այս արարքը` որպէս կրօնական ազատութեան դէմ բացայայտ յարձակում եւ Երուսաղէմի սրբավայրերը կառավարելու պատմական ստատուս քւոյի տագնապալի խախտում»,- նշւում է խորհրդի գլխաւոր քարտուղար, վերապատւելի պրոֆեսոր Ջերի Փիլայի յայտարարութեան մէջ։
Յիշեցնենք, որ նախօրէին Երուսաղէմի Հայոց պատրիարքարանն ահազանգել էր, որ Երուսաղէմի քաղաքապետարանը փորձում է բռնագրաւել դարեր շարունակ Հայոց պատրիարքարանին պատկանող անշարժ գոյքը, որպէսզի, իր իսկ պնդմամբ, բռնագանձի 1994 թւականից ի վեր համայնքային հարկերի համար գոյացած պարտքերը: Երուսաղէմի Հայոց պատրիարքարանը, ի նշան բողոքի, ներկայացրել է վարչական հայց, որի լսումը նշանակւած է 2025 թւականի փետրւարի 24-ին: Հաղորդում է tert.am-ը: