Պատգամաւոր դկտր. Գեղարդ Մանսուրեան. «Ցեղասպանը Ցեղասպանութեան մասին խօսելու իրաւունք չունի»

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Գեղարդ Մանսուրեանը «Ջաւան» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում պատասխանել է Նեթանիահուի օրերս ՄԱԿ-ում ունեցած ելոյթին:
Պատգամաւորը անդրադառնալով ՄԱԿ-ում Նեթանիահուի արտայայտութեանը, ով խօսքը ուղղելով Էրդողանին ասել էր Թուրքիան ժխտում է Հայոց Ցեղասպանութիւնը ասել է. «Հայոց Ցեղասպանութիւնը 1915 թւականին Օսմանեան Թուրքիայի կողմից իրականացւած անժխտելի իրականութիւն է, որի հարցով հայ ժողովուրդը միջազգային հատուցում է պահանջում եւ այն համոզման է, որ իր պապենական տարածքների մի մասը առգրաււել է Թուրքիայի կողմից եւ այսօրւայ Անատոլիան ժամանակին մաս է կազմել Հայաստանի տարածքներին եւ պահանջում է դրանց վերադարձը: Սակայն Նեթանիահուն այն դիրքում չէ որ նման հարց արծարծի»:
ԻԻԽ-ում, խորհուրդների եւ երկրի ներքին հարցերով յանձնաժողովի անդամը ընդգծել է. «Նեթանիահուն այն անձն է, ով Գազայում բացայայտ ցեղասպանութիւն է իրականացրել, շարունակւում է ցեղասպանութիւնը եւ Գազայում կոտորածի են ենթարկւում անմեղ երեխաներ»:
Քաղաքական գիտութիւնների դոկտոր Գ. Մանսուրեանը նշել է, որ բռնագրաււած Պաղեստինում բնակւում է հայկական համայնք, որը մեծ համայնք է կազմում Թել Աւիւում եւ Երուսաղէմում, սակայն սիոնիստների ճնշման ենթակայ են: Օրեր առաջ Թել Աւիւի կենտրոնում 12-ից 13-ամեայ մի հայ պատանի յարձակման ենթարկւեց ծայրայեղական իսրայէլցիների կողմից մանանեխի գազով:
Նա ընդգծեց, որ Նեթանիահուի նման մի անհատ, ում երկրում կրօնական փոքրամասնութիւնները խաղաղ կեանքով չեն ապրում, չի կարող ՄԱԿ-ում պաշտպանել Հայոց Ցեղասպանութիւնը, եւ այդ քայլը համարւում է քաղաքական տակտիկա, որը ցանկանում է չարաշահել Իսրայէլի եւ Թուրքիայի միջեւ հակամարտութեան հարցով:
Պատգամաւորը հարցազրոյցի ընթացքում անդրադարձաւ բռնագրաււած տարածքներում հայկական տարծքների դէմ իսրայէլցիների ներխուժումներին եւ աւելացրեց, որ բռնագրաււծ տարածքներում բնակւող հայերը իրենց իսրայէլցիներ չեն համարում: Նա միաժամանակ անդրադարձաւ Իրանում կրօնական ու էթնիկ ազգութիւնների ու փոքրամասնութիւնների կատարեալ ազատութիւններին, որոնք հազարաւոր տարիներ է ինչ խաղաղ գոյակցութեամբ ապրում են իրենց մուսուլման քոյրերի ու եղբայրների կողքին եւ աւելացրեց, որ հէնց սա է տարբերութիւնը Իրանի եւ սիոնիստական վարչակարգի:



