Արաղչի. Սպասում ենք միջնորդների վերջնական դիրքորոշմանը

ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին յայտարարել է, որ Թեհրանը լսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանգն իրանական առաջարկին եւ այժմ սպասում է միջնորդների միջոցով Վաշինգտոնի վերջնական դիրքորոշման փոխանցմանը։ Նրա խօսքով՝ դրանից յետոյ Իրանը կը կայացնի իր որոշումը։
Արաղչին նշել է, որ Նիւ Եօրքում իր եւ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումների ու բանակցութիւնների ընթացքում ներկայացւել են Հորմոզի նեղուցի հարցում եւ բանակցութիւնների առաջընթացի համար Իրանի պայմանները։ Նա ընդգծել է, որ այդ պայմանները միջնորդների միջոցով ամբողջութեամբ փոխանցւել են ամերիկեան կողմին, եւ Թեհրանը դրանցից հրաժարւելու մտադրութիւն չունի։
ԱԳ նախարարը շեշտել է, որ Վաշինգտոնի հետ խնդիրների լուծման միակ ճանապարհն արդար եւ բանակցային լուծումն է, որով երաշխաւորւելու է Իրանի ժողովրդի իրաւունքները եւ կը բաւարարի նրա օրինական պահանջները։ Արաղչիի խօսքով՝ Իրանը երբեք չի փակել դիւանագիտական ու բանակցային ճանապարհը, սակայն միաժամանակ չի հրաժարւել իր իրաւունքներից։



