ԻրանՄիջազգայինՔաղաքական
Արաղչի-Ֆիդան հանդիպում՝ տարածաշրջանի իրավիճակի շուրջ

Նիւ Եօրքում ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւններն ու տարածաշրջանային զարգացումները։
Արաղչին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը տարածաշրջանային իրավիճակի վերաբերեալ եւ կարեւորել խաղաղութեան ու անվտանգութեան վերականգնման ուղղութեամբ տարածաշրջանի երկրների համագործակցութիւնը։ Նա նաեւ նշել է, որ Իրանը պատրաստ է այդ ուղղութեամբ համագործակցել Թուրքիայի հետ։


