Մշակութային

Փարաջանովի 100-ամեակին նւիրւած ցուցահանդէս Լայպցիգում՝ մօտ 25 գերմանաբնակ հայ նկարիչների մասնակցութեամբ

Լայպցիգի EduArt Galerie ցուցասրահում կը բացւի Սերգէյ Փարաջանովի 100-ամեակին նւիրւած ցուցահանդէս, որտեղ կը ներկայացւեն մօտ 25 գերմանաբնակ հայ նկարիչների փարաջանովեան մոտիւներով ստեղծագործութիւնները։ Ցուցահանդէսի կազմակերպիչը Լայպցիգի Հայ Մշակութային միութիւնն է։

Orer.eu-ին միութեան նախագահ եւ ցուցահանդէսի համադրող Անահիտ Բաբայեանն ասել է, որ  միջոցառման ընթացքում հայերէնով եւ գերմաներէնով ներկայացւելու են Փարաջանովի մասին տեղեկութիւններ, ցուցահանդէսին մասնակից նկարիչների մասին պատմող գրքոյկ։

Փարջանովին նւիրւած ձեռնարկը ընդգրկւել է Լայպցիգի միջ-մշակութային Շաբաթներ 2024 ծրագրի շրջանակում։ Ցուցահանդէսին ներկայ կը գտնւեն ինչպէս նկարիչները, այնպէս էլ հայ համայնքի անդամներ, Գերմանիայում ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչը։

Ցուցահանդէսը կը գործի օգոստոսի 30-ից մինչեւ սեպտեմբերի 14-ը։

Panorama.am

 

Related Articles

Back to top button