Ադրբեջանում էթնիկ հալածանքների ենթարկւած հայի մասին պատմող վաւերագրական ֆիլմն ընդգրկւել է «Օսկար»-ի շորթլիստում
Ռեժիսորներ Բէն Փրաուդֆութի եւ Քրիս Բաուերսի «Վերանորոգման վերջին խանութը» կարճամետրաժ վաւերագրական ֆիլմը յայտնւել է Ամերկեան կինոակադեմիայի 96-րդ «Օսկար» մրցանակաբաշխութեան շորթլիստում՝ ընտրւած 15 ֆիլմերի հետ միասին։ Այս մասին տեղեկանում ենք Ամերիկեան կինոակադեմիայի կայքից։
Ֆիլմի առանցքում ընկած է հայ կերպար։ Ֆիլմը պատմում է չորս նւիրեալ արհեստաւորների մասին, որոնք լաւ վիճակում են պահպանում աւելի քան 80000 ուսանողական երաժշտական գործիքներ Լոս Անջելէս քաղաքում։ Նրանց գլխաւոր մենեջերը Ստիւ Բաղրամեանն է, որը 1980-ականներին Ադրբեջանում ենթարկւել է էթնիկ հալածանքների:
Ֆիլմը «Լաւագոյն կարճամետրաժ վաւերագրական ֆիլմ» անւանակարգի շորթլիստում է յայտնւել` ընտրւելով այս անւանակարգում առաջադրւած 114 ֆիլմերից։
«Վերանորոգման վերջին խանութը» հասանելի է առցանց Los Angeles Times-ի YouTube ալիքում: