TLB. Մշակւել է բժշկական սոսինձ, որը սառչելիս կորցնում է իր կպչունութիւնը
Ֆրայբուրգի համալսարանի գերմանացի գիտնականները նոր սերնդի բժշկական սպեղանիների համար պոլիմեր են մշակել, որը հնարաւորութւն է ընձեռում վիրակապը հեռացնել վէրքից առանց ցաւի։ Հետազօտութիւնը հրապարակւել է Բադեն-Վիւրտեմբերգ դաշնային նահանգի Տեխնոլոգիական արտօնագրման գրասենեակի (TLB) կայքում։
Փորձագէտները նշել են, որ ինքնասոսնձւող վիրակապող նիւթերի մեծ մասը դեռեւս հիմնւած է աւելի քան 100 տարի առաջ մշակւած կաուչուկի եւ ցինկի օքսիդի միացութեան վրայ: Նման սպեղանին մաշկից հեռացնելը կարող է ոչ միայն ցաւ պատճառել, այլեւ վնասել վերականգնող հիւսւածքները։
Թիմը ստեղծել է պոլիւինիլ սպիրտի համապոլիմերներից եւ բիւրեղացնող կողային շղթաներով յագեցած ու ճարպաթթուների եթերներից բաղկացած սոսինձ: Այս մօտեցման ռազմավարութիւնը հիմնւած են ջերմաստիճանի նկատմամբ զգայուն պոլիմերները, որոնք սենեակային ջերմաստիճանում մնում են ամուր եւ հալւում միայն մարմնի ջերմաստիճանում: Երբ նիւթը սառչում է, այն բիւրեղանում է եւ նման կերպ կորցնում իր կպչունութիւնը:
Գիւտարարները նշել են, որ նոր սպեղանին յարմար է այրւածքների եւ վարակւած վէրքերի, ինչպէս նաեւ ալերգիկ կամ զգայուն մաշկի վիրակապման համար։ Հետազօտողները մտադիր են արտօնագրել իրենց կատարելագործումը։
Միացութեան վրայ հիմնւած կպչուն վիրակապերը պոկւում են մաշկից՝ առանց հետքեր թողնելու, երբ դրանց վրայ սառոյց կամ այլ սառը նիւթ քսենք:
NEWS.am Medicine