Այլ

Reuters-ը հաստատել է Ուկրաինային Patriot նոր հակաօդային պաշտպանութեան համակարգերի մատակարարման մասին տւեալները

«ԱԼԻՔ» – Reuters գործակալութիւնը, վկայակոչելով տեղեկացւած աղբիւրին, գրում է, որ Ուկրաինայի դաշնակիցները քննարկում են Կիեւին լրացուցիչ «Patriot» հակաօդային պաշտպանութեան համակարգեր մատակարարելու հնարաւորութիւնը։

Ըստ Reuters-ի աղբիւրի՝ նման կայանքների պոտենցիալ մատակարարներ են դիտարկւում Միացեալ Նահանգները եւ Յունաստանը։

Արեւմտեան երկրները մտադիր են մատակարարումների վերաբերեալ համաձայնութեան գալ մինչեւ յունիսին անցկացւելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:

New York Times-ը կիրակի գրել է Ուկրաինա երկու նոր Patriot հրթիռների հնարաւոր մատակարարման մասին։ Պարբերականի աղբիւրները նշել են, որ Կիեւը կարող է ստանալ Իսրայէլում տեղակայւած Patriot-ը (վերանորոգումից յետոյ), իսկ արեւմտեան դաշնակիցները քննարկում են նաեւ Գերմանիայից կամ Յունաստանից մէկ այլ համակարգ տեղափոխելու լոգիստիկան։

Reuters-ը չի յայտնել, թէ կոնկրետ քանի սարքաւորում կարող է ստանալ Ուկրաինան։

Չնայած Ուկրաինան ներկայում ունի ութ Patriot հրթիռային համակարգ, դրանցից երկուսն, ըստ ամերիկացի պաշտօնեաներից մէկի, վերանորոգման փուլում են:

Ուկրաինան արեւմտեան դաշնակիցներին խնդրում է իրեն նոր հակաօդային պաշտպանութեան համակարգեր տրամադրել՝ իր քաղաքները ռուսական հրթիռային յարձակումներից պաշտպանելու համար։ Patriot համակարգերը յատկապէս արժէքաւոր են, քանի որ թեւաւոր եւ բալիստիկ հրթիռներ կարող են խոցել։

Related Articles

Back to top button