ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը չի բացառել մայիսին Պուտինի հետ հանդիպումը Սաուդեան Արաբիայում

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի յայտնել է, որ մտածում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարաւոր հանդիպման մասին Սաուդեան Արաբիայում, մայիսի կէսին թագաւորութիւն կատարելիք այցի ժամանակ։ Հաղորդում է CNN-ը։

Սպիտակ տան Հարաւային մարգագետնում լրագրողները պետութեան ղեկավարին հարցրել են, թէ արդեօք նա մտադիր է  նախատեսւած շրջագայութեան ժամանակ հանդիպել ռուս գործընկերոջ հետ։ «Չգիտեմ, պէտք է մտածենք այդ մասին, բայց ես այդ մասին չեմ մտածել»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։

«Մենք շատ շուտով կը մեկնենք Սաուդեան Արաբիա»,- աւելացրել է պետութեան ղեկավարը։

ԱՄՆ նախագահը, միեւնոյն ժամանակ, պաշտպանել է Յաղթանակի 80-ամեակի առիթով Ուկրաինական պատերազմում եռօրեայ հրադադար յայտարարելու մասին ՌԴ նախագահի որոշումը:

«Նախագահ Պուտինը եռօրեայ զինադադար է յայտարարել, որը կարող է այնքան էլ շատ չթւալ, բայց դա մեծ բան է, եթէ իմանայիք, թէ որտեղից ենք մենք սկսել»,- լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը։

Թրամփը եւս մէկ անգամ ընդգծել է, որ Ուկրաինայի պատերազմը չպէտք է տեղի ունենար՝ նշելով, որ եթէ ինքը չդառնար նախագահ, ոչ ոք չէր խօսի խաղաղութեան մասին։ «Մենք ունէինք նախագահ, ով երեք տարի չէր խօսում Պուտինի հետ»,- ասել է նա՝ նկատի ունենալով իր նախորդ Ջօ Բայդէնին։

«Կարծում եմ, որ մենք երկար ճանապարհ ենք անցել, եւ գուցէ ինչ-որ բան տեղի ունենայ, յուսով եմ, որ դա տեղի կունենայ»,- յաւելել է Թրամփը։

Related Articles

Back to top button