Բոլոր 133 կարդինալ ընտրողները ժամանել են Հռոմ՝ նոր Պապին ընտրելու համար

«ԱԼԻՔ» – Կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդին ընտրութեան կոնկլաւից առաջ Հռոմ են ժամանել ձայնի իրաւունք ունեցող բոլոր 133 կարդինալները։ Այս մասին Վատիկանում տեղի ունեցած տասներորդ ժողովի աւարտից յետոյ պաշտօնապէս յայտարարել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայութիւնը։
Մամուլի ծառայութեան յայտարարութեան մէջ նշւում է. «Բոլոր 133 կարդինալ ընտրողներն այժմ Հռոմում են»:
Միաբանութեան աշխատանքներին մասնակցում են Կարդինալների կոլեգիայի 179 անդամներ։ Չորեքշաբթի օրը բացւող կոնկլաւին, սակայն, իրաւունք ունեն մասնակցելու միայն այն հիերարխները, որոնց 80 տարին դեռ չի լրացել։
Ապրիլի 28-ին Սուրբ Աթոռի մամուլի ծառայութեան ղեկավար Մատէո Բրունին յայտարարեց, որ կարդինալների կոնկլաւը կը հանդիպի մայիսի 7-ին Հռոմի նոր Պապ ընտրելու համար: Մասնակցելու իրաւունք ունեն մինչեւ 80 տարեկան շուրջ 135 կարդինալներ ամբողջ աշխարհից: