ԻրանՔաղաքական

Վարդան Ոսկանեան. «Հայ-իրանական դաշինքը կարող է չափազանց արդիւնաւէտ լինել»

«ԱԼԻՔ» – Իրանի կոշտ դիրքորոշումները ցոյց են տալիս, որ տարածաշրջանում Իրանի եւ Հայաստանի շահերը բազմաթիւ կէտերում համընկնում են: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանն՝ անդրադառնալով նախօրէին Իրանի ԱԳ նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Ալի Բաղերի Քանիի շեշտադրումներին՝ CNN Türk լրատւամիջոցին տւած հարցազրոյցում:

«Իրանի գործող արտգործնախարար Ալի Բաղերի Քանին շատ ուշագրաւ նոր շեշտադրում է մտցրել իրանական պաշտօնական դիրքորոշումներում՝ CNN Türk լրատւամիջոցին տւած հարցազրոյցում։

Պատասխանելով, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին հարցին, իրանցի բարձրաստիճան պաշտօնեան յայտարարել է, որ Իրանը դէմ է ցանկացած ծրագրի կամ նախաձեռնութեան, որը կը փոխի տարածաշրջանի ժողովրդագրութիւնը եւ սահմանները։

Առաջին անգամ իրանական կողմը խօսել է ժողովրդագրութեան մասին, ինչն ունի երկու կարեւոր նրբերանգ՝ Արցախի հայաթափմանը դէմ լինելու եւ, այսպէս կոչւած, «Արեւմտեան Ադրբեջանի», իբր, հայեցակարգի շրջանակներում Հայաստանի տարբեր շրջաններն էթնիկ ադրբեջանցիներով բնակեցնելուն անհամաձայնութիւն յայտնելու։

Իրանական նման կոշտ դիրքորոշումները ցոյց են տալիս, որ տարածաշրջանում Հայաստանի եւ Իրանի շահերը բազմաթիւ կէտերում համընկնում են, եւ հայ-իրանական քաղաքակրթական դաշինքը կարող է չափազանց արդիւնաւէտ լինել»,- գրել է նա։

Related Articles

Back to top button