Իրանում Հունգարիայի դեսպանը կանչւել է ԱԳՆ
«ԱԼԻՔ» – Իրանում Հունգարիայի դեսպանը, որի երկիրը նախագահում է Եւրոմիութիւնում կանչւել է ԱԳՆ՝ ի նշան բողոքի ընդդէմ իրանական որոշ կազմակերպութիւնների եւ անհատների նկատմամաբ ԵՄ սահմանած նոր պատժամիջոցների:
ԱԳՆ-ում դեսպանին ներկայացւել է խիստ բողոք ընդդէմ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Եւրոմիութեան վերջին որոշման դէմ:
Հանդիպմանն ընդգծւել է նաեւ, որ այլ երկրների հետ Իրանի պաշտպանական եւ ռազմական համագործակցութիւնն իրաւաբանօրէն ուղղւած է Իրանի շահերի եւ ազգային անվտանգութեան պաշտպանութեանը, եւ դա այն հարցը չէ, որին կարող են միջամտել երրորդ կողմերը։
ԱԳՆ-ում անդրադարձ է կատրւել նաեւ իրանական աւիաընկերութիւնների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Հունգարիայի դեսպանին փոխանցւել է, որ այդ պատժամիջոցները միջազգային օրէնքների եւ կանոնակարգերի, յատկապէս մարդու հիմնարար իրաւունքների եւ ազատութիւնների կոպիտ ոտնահարում են եւ հակասում են մարդու իրաւունքների եւրոպական պահանջներին։
Հանդիպման ընթացքում պարզաբանւել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ պատժամիջոցների կիրառումը, անօրինական եւ հարկադրական եղնակներն անընդունելի են եւ ոչ մի տեղ չեն տանի: Եւրոմիութեան ներկայացուցչին խորհուրդ է տրւել չընկնել ցեղապաշտ Սիոնիստական ռեժիմի ստեղծած ծուղակը։
Իրանում Հունգարիայի դեսպանն իր հերթին յայտնել է, որ Իրանի պաշտօնական բողոքը կը փոխանցի իր կառավարութեանը։