Այլ

Սոյայի կաթն իջեցնում է խոլեստերինի եւ զարկերակային ճնշման մակարդակը

University of Toronto-ի հետազօտողներն աւելի վաղ իրականացւած 17 հետազօտութիւնների ընդարձակ ուսումնասիրութիւն են կատարել աւելի քան 500 մարդկանց մասնակցութեամբ, որպէսզի պարզեն, թէ ինչպէս է կովի կաթի փոխարինումը սոյայի կաթով ազդում առողջութեան վրայ։ Իւրաքանչիւր փորձի ժամանակ մասնակիցները չորս շաբաթւայ ընթացքում ամէն օր խմել են 500 միլիլիտր կաթ՝ կովի կամ սոյայի։

 Daily Mail պարբերականի համաձայն՝ արդիւնքները ցոյց են տւել, որ կովի կաթի փոխարինումը սոյայի կաթով դրական ազդեցութիւն է ունեցել առողջութեան մի շարք կարեւոր ցուցանիշների վրայ։ Բոլոր մասնակիցների մօտ, որոնք սոյայի կաթ են օգտագործել, նկատւել է խոլեստերինի, զարկերակային ճնշման մակարդակի, ինչպէս նաեւ բորբոքման մարկերների իջեցում։ Այդ արդիւնքի կարեւորագոյն գործօններից մէկն այն էր, որ սոյայի կաթը պարունակում է մօտ 60 տոկոսով աւելի քիչ շաքար, քան կովինը։

Գիտնականները նշել են, որ հաւաքւած տւեալները վկայում են կովի կաթը սոյայի կաթով փոխարինելու օգուտի մասին, քանի որ դա կարող է օգնել բարելաւել արեան մէջ լիպիդների ցուցանիշները, կարգաւորել զարկերակային ճնշումը եւ նւազեցնել բորբոքային պրոցեսները մեծահասակների մօտ։

News.am

Related Articles

Back to top button