Այլ

Երեխաները միջինն ուտում են 130 աւելորդ կալորիա ֆասթֆուդի գովազդից յետոյ

Նորարարական հետազօտութեան համաձայն՝ երեխաները մէկ օրում զգալիօրէն աւելի շատ կալորիաներ են ուտում ընդամէնը հինգ րոպէանոց անառողջ սննդի գովազդից յետոյ, գրել է The Guardian-ը։

Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ երիտասարդները, որոնք տեսել կամ լսել են հագեցած ճարպերով, շաքարով եւ աղով հարուստ մթերքների գովազդ, միջինը 130 կալորիա աւելի են սպառել, ինչը համարժէք է հացի երկու կտորին։

Հետազօտութեանը մասնակցել է 7-15 տարեկան 240 երեխայ Մերսիսայդի դպրոցներից։

Երկու առանձին  դէպքերում նրանց ցոյց են տւել անառողջ սննդի հինգ րոպէանոց գովազդ, իսկ յետոյ ոչ մթերային ապրանքների գովազդ։ Այնուհետեւ նրանց առաջարկել են ուտել խաղող կամ շոկոլադի սալիկներ, իսկ աւելի ուշ՝ լանչ աղի, քաղր եւ օգտակար տարբեր կերակուրներով։ Հեղինակները հաշւել են, որ գովազդը դիտելուց յետոյ երեխաները սպառել են 58 կալորիայով աւելի՝ որպէս նախուտեստ եւ 7 կալորիայով աւելի ճաշին, քան ոչ պարէնային ապրանքների գովազդը դիտելուց յետոյ։

Հետազօտութիւնը, որը պէտք է ներկայացւէր Ճարպակալման դէմ պայքարի եւրոպական կոնգրեսում (Մալագա Իսպանիա), նոյնպէս ցոյց է տւել, որ կալորիաների օգտագործման վրայ ազդեցութիւնը միանման էֆեկտ ունի՝ անկախ այն բանից, թէ արդեօք գովազդը կոնկրետ մթերքներին էր վերաբերում, թէ արագ սննդի ընդհանուր ապրանքանիշներին։ Եւ դրա վրայ չի ազդում գովազդի տեսակը՝ լինի դա ձայնով տեսանիւթ, գրառումներ սոցցանցերում, փոդքաստների գովազդ, թէ գովազդային վահանակներ։

news.am

Related Articles

Back to top button