Այլ

Պարզւել է կապը ծովի մակերեւոյթի ջերմաստիճանի եւ դենգէ տենդի տարածման միջեւ

Արեւադարձային Հնդկական ովկիանոսում ծովի մակերեւոյթի ջերմաստիճանի անոմալիաները կարող են հիմք լինել դենգէ տենդի չափը կանխատեսելու համար: Այս եզրակացութեանն են յանգել հետազօտողների խումբը՝ Պեկինի նորմալ համալսարանի պրոֆեսոր Թիան Հուայիւի գլխաւորութեամբ։

Science միջազգային հեղինակաւոր գիտական ամսագրում վերջերս հրապարակւած յօդւածում ասւում է, որ IOBW ինդեքսը (Indian Ocean Basin Wide Index) առանցքային ցուցանիշ է վերը նշւած վարակիչ հիւանդութեան տարածման ինտենսիւութեան եւ տեւողութեան կանխատեսման համար։

Դենգէ տենդը, որը հիմնականում փոխանցւում է մոծակների միջոցով, հանդիպում է արեւադարձային եւ մերձարեւադարձային կլիմա ունեցող երկրներում եւ տարածքներում, որտեղ ապրում է աշխարհի բնակչութեան մօտ կէսը, գրում է Xinhua-ն։ Գիտութեանը յայտնի է դարձել, որ կլիմայական երեւոյթները, ինչպիսիք են Էլ Նինեոն եւ այլ բնական երեւոյթները, ազդում են մոծակների բազմացման վրայ եւ սերտօրէն կապւած են դենգէ տենդի տարածման հետ։

Չինացի գիտնականների կողմից մշակւած GCE (Global Change and Epidemic model) մոդելի շնորհիւ հնարաւոր է դարձել շատ աւելի վաղ զգուշացնել դենգէ տենդի մասին, քան այլ մոդելներ օգտագործելը։ Եթէ ​​նախկինում կանխատեսումները եղել են տենդի տարածումից առաւելագոյնը երեք ամիս առաջ, ապա այժմ այդ ժամանակահատւածը հասել է ինը ամսւայ, կիսւել է Թիան Հուայիւն։

Այսպիսով, հետազօտութեան արդիւնքները հնարաւորութիւն կը տան առաւել արդիւնաւէտ պայքարել հիւանդութեան տարածման դէմ եւ նւազեցնել ռիսկերը, յաւելել է պրոֆեսորը։

Related Articles

Back to top button