Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Դրսում փիսիկ խաղացող իշխանութիւնը, ներսում աչքի է ընկել բռնապետական մեթոդներով»

«ԱԼԻՔ» – «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը գրել է.

«Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանութիւնը դիմակայելու որեւէ ռեսուրս չի կուտակում:

Աւելին, այն կառոյցները, որոնք գործառոյթների կամ աւանդոյթների բերումով ապահովում են երկրի դիմադրողականութիւնը` գործող իշխանութեան յամառ ջանքերով շարքից հանւել են կամ էապէս թուլացւել:

Ի հեճուկս դրսում փիսիկ խաղալու իշխանութեան կեցւածքին, ներսում սրանք ամբողջութեան մէջ աչքի են ընկել բռնապետական մեթոդներով, լպիրշութեամբ, անարդիւնաւէտ կառավարմամբ:

Նոյնիսկ հանրութեան տեսանկիւնից արտաքուստ դրական թւացող նախաձեռնութիւնները կիսատ-պռատ են մնացել կամ ձախողւել, որովհետեւ պրոցեսները կա´մ մինչեւ վերջ չեն տարւել կա´մ դրանց ապահովումն իրականացնողները «գցել են ոտքներին»:

Կարճ ասած, սրանք իրենց արած-չարածով երկիրը զինաթափել են, դրա համար էլ ողջ տարի հանրութեանը համոզում էին, որ ճիշտը Հայաստանին առաջադրւած օկուպացիոն պահանջներն ընդունելն է, իսկ պայքարելու իմաստ չկայ»:

Related Articles

Back to top button