ՄիջազգայինՔաղաքական

Վարդան Ոսկանեան. «Ալիեւի համար սկսւել է վերջ չունեցող «սեւ շրջան»»

«ԱԼԻՔ» – «Բաքւի բարբարոսական վարչախմբի պարագլխի համար կարծես թէ սկսւել է առայժմ վերջ չունեցող «սեւ շրջան»»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ շարունակելով.

«Ռուսաստանի հասցրած ծանր տնտեսական հարւածներին զուգահեռ, արհեստածին Ադրբեջանից դէպի Եւրոպա արտահանւող նաւթի հետ լրջագոյն խնդիրը ոչ միայն տնտեսական, այլ նաեւ վարկանիշային նկատելի խնդիրներ է ստեղծել եւրոպական ծրագրերում այլընտրանքային էներգետիկ մատակարար դիտարկւող Բաքւի բռնապետի համար։

Ինքն էլ չհաւատալով, թէ ինչ հեշտութեամբ կարելի էր տիրանալ հայկական Արցախին, Բաքւի բարբարոսական վարչախմբի պարագլուխը դեռահասի նման կորցնելով գլուխը, խճճւել է Ռուսաստանի, Իրանի, իսկ այժմ էլ Եւրոպայի եւ նոյնիսկ British Petrolium-ի հետ ծագած խնդիրներում՝ նոյն այն Եւրոպայի, որը աչք էր փակում բռնապետութեան վրայ, քանզի այն «էներգետիկ այլընտրանք» էր դառնալու Ռուսաստանին»։

Related Articles

Back to top button