Մշակութային

«Դու ֆիլմեր արա ու լռիր». Կայացաւ Փելեշեանի «Յուշեր» գրքի շնորհանդէսը

Նոյեմբերի 16-ին Գաֆէսճեան արւեստի կենտրոնում տեղի ունեցաւ գեղարւեստական, վաւերագրական եւ հեռուստատեսային ֆիլմերի մեծանուն ռեժիսոր, Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Արտաւազդ Փելեշեանի նոր` «Յուշեր» գրքի շնորհանդէսը, որը նւիրւած է վարպետի մօր յիշատակին։ Ելոյթ ունեցաւ նաեւ վարպետ Փելեշեանը։ Նա ներկաներին ուրախացրեց իր կեանքի յիշարժան դրւագներից մէկով։

«Շատ տարիներ առաջ ես ապրում էի «Արմենիա» հիւրանոցում։ Մի երեկոյ զանգ պատւիրեցի Կիեւ` Փարաջանովի տան համարով։ Միացրին։ Աւելի քան մէկ ժամ խօսեցինք շատ թեմաներից, մինչեւ անգամ բամբասեցինք ստուդիայի ղեկավարութիւնից։ Հեռախօսը ցած դրեցի ու անմիջապէս զանգահարեց փոստի աշխատողը, ասեց, որ մէկ ժամ ու քանի րոպէ խօսել ենք, յետոյ աւելացրեց, որ վճար չի վերցնելու։ Երբ հարցրի, թէ ինչու, ասաց. «այդպիսի հետաքրքիր զրոյց ես կեանքումս չէի լսել»»,- վերյիշեց Փելեշեանը։

Նրա խօսքով` այդ կինը եկել է հիւրանոց անձամբ ծանօթանալու իր հետ։ Առաջարկել է Փելեշեանին իրեն տրամադրել իր ունեցած բոլոր արտասահմանեան հեռախօսահամարներն ու խոստացել անվճար զանգեր` հաճելի զրոյցներ լսելու ակնկալիքով։ Ինչպէս իր բոլոր գործերում, Փելեշեանը մեծ տեղ է տալիս լռութեանը։

«Դու ֆիլմեր արա ու լռիր». գրքի կազմի վրայ յիշեցնում է Փելեշեանը։

News.am

Related Articles

Back to top button