Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ձիւնիկ Աղաջանեան. «Կարող ենք անիւը յետ շրջել. 1-ին հարցը որ պէտք է դրւի, 150 հազար արցախահայերի վերադարձի իրաւունքն է»

«Այս իշխանութիւնների պարագայում մեր պետութիւնը վերածւել է օբիեկտի։ Մենք պէտք է օբիեկտից սուբիեկտի վերածւենք։ Սա այն ուղին է, որը մենք պէտք է անցնենք»,- «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւած «Հայաստանի առջեւ ծառացած անվտանգութեան եւ արտաքին քաղաքական մարտահրաւէրների հանգուցալուծման հնարաւոր ուղիները» խորագրով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք յայտնեց արտակարգ եւ լիազօր դեսպան Ձիւնիկ Աղաջանեանը։

Ըստ նրա՝ պէտք է վերականգնենք մեր՝ վստահելի գործընկեր լինելու համբաւը, որն ունեցել ենք մինչեւ 2018-ը. «Մենք նաեւ պէտք է հասկանանք, թէ այս իշխանութիւնների պարագայում ինչ յանձնառութիւններ կան, որոնց մասին այսօր չեն բարձրաձայնում, բայց մենք յընթացս տեսնում ենք դրա իրագործումը։ ԱՄՆ փոխնախագահի այցը յանձնառութիւնների հերթական դրսեւորումն է լինելու։

Ըստ տարածւող տեղեկատւութեան՝ արդէն ստորագրւելու է մոդուլային ատոմակայանների առումով իրենց համաձայնութիւնը, որի հետ կապւած երկու տարի առաջ յայտարարութիւնների մակարդակով արդէն համաձայնութիւններ էին ձեռք բերել՝ փաթեթաւորելով դա միջուկային էներգիայի ոլորտում համագործակցութեան անւան ներքոյ։

Մենք այդ ձեռագրին արդէն սովորել ենք, երբ գեղեցիկ ձեւակերպումներ են տալիս, բայց իրականում մեր կարողութիւնների ոչնչացման գործընթաց է գնում»։ 

Yerkir.am

Related Articles

Back to top button