ԹեհրանԻրանՀամայնքՔաղաքական

Հայկական եկեղեցիների պահպանման հարցը ազգային մարմինների օրակարգում

Հանդիպում Մշակութային Ժառանգութեան նախարարի հետ

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի հետ, հանդիպել է Մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան նախարար դոկտ. Սէյէդ Ռեզա Սալեհի Ամիրիին: Ինչպէս տեղեկացնում է Թ. Հ. Թ. ազգային առաջնորդարանի հասարակայնութեան հետ կապի գրասենեակը, քննարկումը նւիրւած է եղել հայկական եկեղեցիների եւ յուշարձանների պահպանութեանն առնչւող հարցերին։

Կողմերը անդրադարձել են Մշակութային ժառանգութեան ցուցակում գրանցւած եկեղեցիների վերանորոգման ու պահպանման ծրագրերին, ներառեալ՝ հնարաւոր ֆինանսական գնահատականներին։

Աղբիւրի համաձայն, յատկապէս, ընդգծւել է Ս. Աստւածածին եկեղեցու շրջակայքի սալիկապատման հրատապ անհրաժեշտութիւնը։

Related Articles

Back to top button