Ռաքէլ Դինքը` Օգիւն Սամասթի ազատ արձակման մասին
2007-ին Ստամբուլում սպանւած «Ակօս» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի կինը՝ Ռաքէլ Դինքն անդրադարձել է նոյեմբերի 16-ին իր ամուսնուն սպանած յանցագործի ազատ արձակման որոշմանը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը։
Նա թեմայի շուրջ հեռախօսազրոյց է ունեցել թուրքական ընդդիմադիր «Ժողովուրդների հաւասարութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան (HEDEP) Վանի պատգամաւոր Փերւին Բուլդանի հետ:
Նախ Բուլդանը յայտնել է, որ նրանք կիսում են Ռաքէլի վիշտը, որից յետոյ էլ Դինքի կինն ասել էր. «Դու էլ ես նոյն ցաւերն ապրել: Այդ իսկ պատճառով մենք մէկս միւսին կը հասկանանք: Ես ամենից շատ տխրում եմ, որ նրանք մի գառ էլ մորթեցին (անմեղ մարդու-խմբ.): Ես ոչ մի կասկած չունեմ նրանում, որ դուք իմ կողքին էք, ես դա զգում եմ»:
Հեռախօսազրոյցի հետ կապւած հաղորդագրութիւն է տարածել նաեւ «HEDEP» կուսակցութեան մամուլի ծառայութիւնը, որտեղ նշւել է, որ կուսակցութիւնը մշտապէս լինելով Դինքի ընտանիքի կողքին՝ կիսում է նրանց ցաւը, ինչպէս նաեւ որշումը համարում անընդունելի:
Յիշեցնենք, որ Հրանտ Դինքին սպանած Օգիւն Սամասթը 16 տարի ազատազրկումից յետոյ ազատ է արձակւել՝ բանտում ցուցաբերած «լաւ վարքագծի» համար: