Սփիւռք

Տիրան Լոքմագեօզեան. «Հրանտ Դինքին սպանած Սամասթին ազատ արձակելը շատ կասկածելի է»

Հրանտ Դինքին սպանած ազգայնամոլ Օգիւն Սամասթին ազատ արձակելը շատ կասկածելի է։ Alpha News-ի ուղիղ եթերում նման կարծիք է յայտնել թուրքագէտ Տիրան Լոքմագեօզեանը` փորձելով բացատրել, թէ ինչ ուղերձ են յղում Թուրքիայի իշխանութիւնները՝ նրան ազատ արձակելով։

«Սամասթին աւելի շուտ ազատ արձակելու փորձեր արւել են, բայց դիմումները երկու անգամ մերժւել են։ Այս անգամ չգիտես՝ ինչու, ընդունւել է։ Նրան ազատ են արձակել «լաւ վարք դրսեւորելու համար», բայց եթէ ուսումնասիրէք, կը տեսնէք, որ հակառակն է եղել, եւ նրա պատիժը 5 տարի ու մի քանի ամսով աւելացւել էր՝ վատ վարք ցուցաբերելու համար»,- ասաց Լոքմագեօզեանը։

Թուրքագէտի կարծիքով՝ այս պարագայում հարց է առաջանում, թէ որ «լաւ վարքի» հիման վրայ են նրան ազատ արձակել։

«Յարձակւել էր ոստիկանների վրայ, նոյնիսկ ասում են՝ դանակ էր ձեռք բերել եւ սպառնացել բանտապահին։ Այս ամէնը շատ կասկածելի է, ու հարց է առաջանում, թէ որ «լաւ վարքի» հիման վրայ են նրան ազատ արձակել։ Մենք չենք կարող ասել, թէ ինչ նպատակ ունէր Թուրքիան՝ նրան ազատելով, բայց յստակ գիտենք, որ ինչ-որ բան թաքնւած է այս ամենի հետեւում»,- ընդգծեց Լոքմագեօզեանը։

Related Articles

Back to top button