Հրանտ Դինքին սպանած Օգիւն Սամասթն ազատ է արձակւել «լաւ վարքի համար»
2007 թ. յունւարի 19-ին Ստամբուլում լոյս տեսնող հայկական «Ակօս» թերթի հիմնադիր եւ գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած թուրք ազգայնական Օգիւն Սամասթը ազատ է արձակւել:
Սամասթը սպանութեան պահին 17 տարեկան էր։ Նա ձերբակալւել է Սամսունգի աւտոկայանում 2007 թւականի յունւարի 20-ին՝ կատարւած յանցագործութեան յաջորդ օրը։
Հրանտ Դինքը հայ լրագրող, սյւնակագիր, «Ակօս» թերթի գլխաւոր խմբագիրն էր, Թուրքիայում հայերի առաջնորդներից մէկը։ Սպանւել է 2007 թւականի յունւարի 19-ին Ստամբուլում։ Սպանութիւնից յետոյ Թուրքիայում բազմահազարանոց ցոյցեր են տեղի ունեցել՝ «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախօսով։
Սպանութեան հետաքննութեան ժամանակ պարզւել է, որ ոստիկանութիւնը տեղեակ է եղել նախապատրաստւող ահաբեկչութեան մասին, սակայն միջոցներ չեն ձեռնարկել այն կանխելու համար:
Alphanews.am