Հայ քաղաքական կուսակցութիւնները քննարկել են տարածաշրջանային եւ լիբանանեան վերջին իրադարձութիւնները
«ԱԼԻՔ» – Օգոստոսի 1-ին, Սոցիալ Դեմոկրատական Հնչակեան կուսակցութեան գրասենեակում տեղի է ունեցել Լիբանանի երեք հայ քաղաքական կուսակցութիւնների՝ ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի եւ ՌԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են տարածաշրջանում ստեղծւած ճգնաժամային իրավիճակը եւ խորը մտահոգութիւն են յայտնել Լիբանանում տիրող կացութեան վերաբերեալ: Յատուկ ուշադրութեան է արժանացել Բէյրութի հարաւային արւարձանների դէմ կատարւած յարձակումը: Նրանք դատապարտել են Իսրայէլի շարունակւող յանցաւոր յարձակումները, որոնց հետեւանքով զոհւում են Լիբանանի քաղաքացիները:
Արձանագրելով, որ Լիբանանում շարունակւում է սպասողական եւ լարւած իրավիճակը, հայ քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչներն ընդգծել են իրադարձութիւններին հետեւելու անհրաժեշտութիւնը եւ հնարաւոր ճգնաժամի դէպքում համակարգւած աշխատելու անհրաժեշտութիւնը:
Հանդիպման մասնակիցները հաստատել են, որ լիբանանահայութիւնը տասնամեակների ընթացքում ձեռք է բերել անհրաժեշտ փորձառութիւն՝ միասնական եւ համակարգւած կառոյցներով դիմակայելու եւ յաղթահարելու մարտահրաւէրները: