Հայաստան - ԱրցախՍփիւռքՔաղաքական

Սփիւռքի Զօրաշարժի խորհրդաժողովի քննարկումների ամփոփումները

Սփիւռքի Զօրաշարժի խորհրդաժողովի (Փարիզ, Ապրիլի 11-12) շրջանակներում տեղի ունեցած չորս կլոր սեղանների քննարկումների ամփոփումներն առաջիկայ օրերին համառոտագրւած ու օրաթերթիս հնարաւորութեան սահմաններում կը ներկայացնենք մեր ընթերցողներին։

Ամփոփումներում անդրադառնալու ենք Սփիւռքի դերակատարութեանը, ազգային ինքնութեանը, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններին, ինչպէս նաեւ համազգային կազմակերպման հիմնական մարտահրաւէրներին ու հեռանկարներին։

Ներկայացւող նիւթերը միայն քննարկումների արձանագրութիւններ չեն, այլեւ Սփիւռքի առջեւ ծառացած խնդիրները համակարգելու եւ ապագայի ռազմավարական, քաղաքական, կրթական ու կազմակերպչական ուղենիշները նախանշելու փորձ։

Քննարկումների ընթացքում հնչած գաղափարներն ու առաջարկները կոչւած են նպաստելու համահայկական քննարկմանը, երկխօսութեանը եւ նոր նախաձեռնութիւնների ձեւաւորմանը։

Խորհրդաժողովի, կլոր սեղանների մասնակիցների եւ քննարկւած նիւթերի մասին լրացուցիչ տեղեկութիւններ կարելի է գտնել Խորհրդաժողովի պաշտօնական կայքէջում՝ spyurkconference.org/hy/

Related Articles

Back to top button