ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանը ԲՐԻՔՍ-ում ազգային արժոյթներով առեւտրի ընդլայնման ծրագիր է առաջադրում

Խորհրդարանում Ազգային անվտանգութեան յանձնաժողովի անդամ. Դոլարի գերիշխանութեան թուլացման նպատակով Չինաստանը, Հնդկաստանն ու Ռուսաստանը հետաքրքրւած են անկախ արժութային համակարգի ձեւաւորմամբ

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգութեան յանձնաժողովի անդամ դոկտ. Մալեքին յայտարարել է, որ Իրանը երկար ժամանակ ուսումնասիրում է ազգային արժոյթներով առեւտրային փոխանակումների իրականացման հնարաւորութիւնը եւ այդ առաջարկը ներկայացրել է ԲՐԻՔՍ-ի ու Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան անդամներին։

Մալեքին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին մասնակցութեան առիթով ԻՌՆԱ-ին տւած հարցազրոյցում նշել է, որ Չինաստանը, Հնդկաստանը եւ Ռուսաստանը մեծ հետաքրքրութիւն ունեն անկախ արժութային համակարգ ստեղծելու հարցում, ինչը կարող է նւազեցնել դոլարի գերիշխանութիւնը միջազգային առեւտրում։

Նրա խօսքով՝ ԲՐԻՔՍ-ի եւ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների տնտեսական ու քաղաքական համագործակցութեան ընդլայնումը լուրջ մարտահրաւէր է ստեղծում ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականութեան եւ պատժամիջոցների համար։

Մալեքին նաեւ նշել է, որ ԲՐԻՔՍ-ի 11 հիմնական եւ 10 գործընկեր անդամների տնտեսական ներուժը կարող է կարեւոր ազդեցութիւն ունենալ միջազգային առեւտրային համակարգի վրայ։ Նա ընդգծել է, որ անդամ երկրներն աւելի մեծ արագութեամբ են շարժւում տնտեսական անկախութեան ուղղութեամբ՝ նպատակ ունենալով թուլացնել ԱՄՆ-ի ազդեցութիւնը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նախագահ Փեզեշքիանը Հնդկաստան է մեկնել՝ ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների ղեկավարների 18-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այցի ընթացքում նա ելոյթ է ունեցել ԲՐԻՔՍ-ի ղեկավարների հիմնական նիստում, տնտեսական համաժողովում եւ համաշխարհային կառավարման ու բազմակողմանիութեան թեմայով փակ քննարկման ժամանակ։

Related Articles

Back to top button