ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԻԻՀ-ում Անգլիայի դեսպանը ԱԳ նախարարութիւն է կանչւել

«ԱԼԻՔ» – ԻՌՆԱ-ն երէկ՝ յունւարի 11-ի իր լրահոսում տեղեկացրել է, որ ԻԻՀ-ում Անգլիայի դեսպանը ԱԳ նախարարութիւն է կանչւել: Դեսպանի կանչը պայմանաւորւած է Լոնդոնում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանատան վրայ յարձակման դէպքով, որով մի խումբ մարդիկ անյարգալից դրսեւորումներով փորձել են իջեցնել եւ պատռել ԻԻՀ պաշտօնական դրօշը:

Այս կապակցութեամբ ԱԳՆ Եւրոպայի եւ Արեւմուտքի հարցերով գլխաւոր պատասխանու Ալիռեզա Իւսէֆին բողոքի նոտա է փոխանցել դեսպան Հուգօ Շոթէրին՝ Անգլիայի անվտանգային ուժերի ոչ պատշաճ կեցւածքը կապւած դեսպանութեան անվտանգութիւնն ապահովելու եւ համապատասխան առաքելութեան չկատարման հարցում: 

Նա նաեւ ԻԻՀ-ի դժգոհանքն ու բողոքն է յայտնել Անգլիայում ահաբեկչական ուժերի ազատ գոծողութիւնների կապակցութեամբ, միաժամանակ յիշեցնելով Անգլիայի պարտաւորութիւնների մասին՝ Միջազգային իրաւունքի հիման վրայ երկրների ինքնիշխանութեան դէմ իրականացւող ակտերի առումով:

Related Articles

Back to top button