Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հրանտ Բագրատեան. «Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձաւ 32»

«ԱԼԻՔ» – ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական «կարգաւորման» մասին The Economist-ի հրապարակած յօդւածին:

«The Economist-ը յօդւած է տպել հայ-ադրբեջանական «կարգաւորման» մասին։ Յօդւածի իմաստն է. Ռուսաստանը դուրս է մղւում Հարաւային Կովկասից։ Այստեղ ձեւաւորւել է տարածաշրջանային գերտէրութիւն՝ Ադրբեջանը, որն էլ ամէն ինչ վերահսկում է։ Հայաստանը վերջապէս կը համաձայնի 32 կմ-ց միջանցքին։ Այլ տարբերակ չկայ։ Ահա այսպիսի բաներ։

Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձաւ 32։ Նիկոլական իշխանութիւնները հազիւ բողոքում են ռուսական լրատւամիջոցներից։ Բա սա՞։ Դէ փակէք էջը, դեսպանին կանչէք, բողոքէք։ Սա էլ Արեւմուտքը, ԱՄՆ դեսպան Թուրքիայումը, այս ամսագիրը։ Ասում են կարեւորը Ռ-նին տշենք։ Բայց քանի որ ռեգիոնում տէր է պէտք (Հայաստանն ու Վրաստանը թոյլ լինելով միշտ էլ վազելում են Ռ-ն), այդ տէրն էլ կայ՝ Ադրբեջանը։ Համ էլ ասում են, Իրանից կազատւենք, կը վերահսկենք կապը Իրանի հետ։ Թուրքիան էլ թող յիշի, որ միշտ պէտք է բարեկամութիւն անի Ադրբեջանի հետ»,- գրել է նա:

Related Articles

Back to top button