Յարութիւն Յարութիւնեան. «Թուրքիան հիմա ծրագրում է յաջորդ ներխուժումը. աղուհացով դիմաւորումը փրկութիւն չէ, ու սա պէտք է իմանայ իւրաքանչիւր հայ»

«ԱԼԻՔ» – «5-րդ» Ալիք ՀԸ գործադիր տնօրէն Յարութիւն Յարութիւնեանը գրում է.
«Սիրիայում աղէտ է եւ այդ աղէտի անունն է թուրքական քաղաքականութիւն, որ կոչւում է «Բարեշ»:
Այս տարիների ընթացքում մտքիցս դուրս չեն գալի Ասադ-Էրդողան «մեղրամիսի» կադրերը: Ի՜նչ սիրով էին իրար հետ, ի՜նչ եղբայրութիւն էր, ի՜նչ երջանիկ էր Ասասդը: Դեռ այն ժամանակ, ոչ միայն իմ, այլեւ շատերի համար պարզ էր, որ թուրքի հետ սիրախաղը վատ աւարտ է ունենալու: Անկեղծ, եթէ Ասադի հայրը ողջ լինէր, որդու ականջը կը քաշէր ու մի հատ էլ հայրական ապտակ կը տար, բայց թուրքերը լաւ գիտեն գնահատել ժամանակը՝ Հաֆէզ ալ-Ասադը չկար իսկ որդին մանկամիտի մէկն էր՝ ճիշտ չգնահատեց հօր վաստակը: Փորձեց իր խաղը խաղալ, իր զրոյական կէտից: Հիմա Սիրիայում ողբերգութիւն է, համատարած ոչնչացնում են ալաւիներին: Իսկ ովքե՞ր են ալաւիները:
Վարկած կայ, որ ալաւիները կիլիկեան հայերի ժառանգներն են, որոնք բնակւել են Միջերկրական ծովի հիւսիսարեւելեան ափերին՝ 1080-1400 թ: Ի սկզբանէ եղել են քրիստոնեաներ: 1970-ականներին ընդունելով շիաականութիւն մինչ օրս որոշ չափով պահպանել են իրենց կրօնը` քրիստոնէութիւնը, որը դարերի ընթացքում մշտապէս գտնւել է իսլամի ազդեցութեան տակ: Ալաւիները լինելով շիաներ աստւածացնում են Յիսուսին, ընդունում են քրիստոնեայ առաքեալներին, իրենց երեխաներին անւանակոչում են նրանց պատւին եւ նշում են քրիստոնէական որոշ տօներ: Թուրքիայի տարածքում շատ կան ալաւիներ, ովքեր գիտեն, որ իրենք ծագումով հայեր են եւ այդ մասին զրոյցներում խոստովանում են: Հետաքրքիր է, որ Օսմանեան կայսրութեան փլուզումից յետոյ ֆրանսիական մանդատի տակ գործում էր ալաւիական պետութիւնը։ Սակայն ֆրանսիական իշխանութիւնների որոշման համաձայն, 1936 թ. այն միացւեց Սիրիային:
Հիմա, այն ինչ կատարւում է Սիրիայում, մեզ հետ տեղի է ունեցել 20-րդ դարասկզբին:
Նոյնը եղաւ 20-րդ դարի վերջին՝ Սումգայիթ, Բաքու, Մարաղա եւ միայն համախմբւած ուժի ցուցադրութեամբ հնարաւոր եղաւ կասեցնել ցեղասպանութեան շարունակութիւնը:
2018 թ. իշխանազաւթումից յետոյ, Հայաստանում, այսինքն պատմական Հայաստանից մնացած մի պատառիկում, ենթադրաբար Թուրքիայի կողմից իշխանութեան բերւեցին Ասադի պէս մտածող քաղաքական գործիչներ, ովքեր կամովին, կեղծ խաղաղութեան քօղի տակ, սիրայոժար կործանեցին Արցախը: Հերթը պատմական Հայաստանից մնացած վերջին պատառինն է, որ փշի պէս մնացել է թուրքերի կոկորդում: Թուրքիան՝ Հայաստանը թրքացնելու եւ հայկական հարցը վերջնականապէս թաղելու համար երբեք այսքան նպաստաւոր պայմաններ չի ունեցել: Բայց դա մէկ օրում չի եղել, յատուկ ծառայութիւնների տարիների տքնաջան աշխատանք էր, որ պսակւեց յաջողութեամբ:
Երբ մենք էշի ականջում քնած էինք, նարնք նպատակաուղղւած աշխատում էին: Նաեւ ժամանակաշրջանը նպաստեց թուրքերի իղձերի իրականացմանը: Մենք գինարբուքի մէջ էինք եւ՝ ենք: Նրանք, վստահաբար հիմա ծրագրում են յաջորդ ներխուժումը, թուրքական գենետիկայի բոլոր յատկութիւններով: Աղ ու հացով դիմաւորումը փրկութիւն չէ, թքած ունեն: Եւ սա պէտք է հասկանայ իւրաքանչիւր հայ, որտեղ էլ ապրի: Վեջնական կործանումից՝ հինգ պակաս ենք:
Մի բան էլ, երբ աշխատում էինք «Կեղծ_խաղաղութեան_գինը» ֆիլմի սցենարի վրայ, մի պարբերութիւն կար, որ խորհրդակցեցինք թուրքագէտների հետ եւ լսելով նրանց, հանեցինք սցենարից: Պարբերութեան իմաստը հետեւեալն էր՝ «թուրքերէնում «խաղաղութիւն» բառ գոյութիւն ունի: Այն կոչւում է «բարեշ», այսինքն՝ բարիշել: Ոչ թէ խաղաղութիւն կնքել, այլ բարիշել: Եւ իրօք կարելի է ձեւական բարիշել, իսկ յետոյ նորից թշնամանալ: Բառի բուն թարգմանութեան մասին չէ խօսքը այլ լեզւամտածողութեան:
Հիմա, մենք ուզում ենք խաղաղութեան պայմանագիր կնքել, թուրքերը ուզում են բարիշել, ճիշտ այնպէս. ինչպէս եղաւ Սիրիայում: Սթափւել է պէտք, էլ տեղ չի մնացել իսկ 2026 թ. գուցէ եւ չհասնենք:
Յ. Գ. – Մի քիչ երկար ստացւեց, դէսից դէնից բայց դէ մարդու սիրտ ա պայթում: Խելքի գալ է պէտք: Այս մասին տեղեկացնում է yerkir.am-ը: